Սպորտ 

Բորուսիայի և Բայերի հավանական մեկնարկային կազմերը

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կընդունի Լեւերկուզենի «Բայերին»:

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Բորուսիա». Բյուրկի, Գինտեր, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Վեյգլ, Գյունդոգան, Կագավա, Հոֆման, Մխիթարյան, Օբամեյանգ:

«Բայեր». Լենո, Հիլբերտ, Տահ, Պապադոպուլոս, Վենդել, Կամպլ, Կրամեր, Բելարաբի, Չալհանօղլու, Էրնանդես, Կիսլինգ:

«Բորուսիա» - «Բայեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին:

Նույն շարքից