Հիշում եմ և պահանջում 

Ստավրոպոլի երկրամասում հայերին ցեղասպանությունից փրկած կազակներին նվիրված հուշարձան կտեղադրվի

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Սուվորովսկայա գյուղի Թերեքի կազակների ռազմական միությունը մրցույթ է հայտարարել հայերին ցեղասպանությունից փրկած կազակներին նվիրված հուշարձանի լավագույն գաղափարի համար, գրում է kmv.gorodskoitelegraf.ru-ն։


 

Նոր հուշակոթողը նվիրված կլինի ոչ միայն կազակներին, ովքեր պաշտպանել են հայ ժողովրդին, այլև Հունաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի ժողովուրդներին ազատողներին։

 


Կոթողը նախատեսվում է կառուցել կազակ սպայի գերեզմանի շրջակայքում, ով ապրել է ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում։

 


Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Այն բաղկացած է 2 փուլից։ Առաջինը կանցկացվի ապրիլի 1-ից հուլիսի 30-ը։ Կազակները կընտրեն առավել հետաքրքիր նախագծերը, որոնց հետ էլ կաշխատեն 2-րդ փուլում։ Այն կանցկացվի օգոստոսի 8-30-ը։ Բացի այդ, հաղթող մասնակիցը կստանա դրամական պարգև։

Նույն շարքից