Փարիզում անցկացվել է եռօրյա գագաթնաժողով՝ «Օսմանյան կայսրության հայերի Ցեղասպանությանը Մեծ պատերազմին» խորագրով։ Համաժողովն անցկացվել է Սորբոնի Մեծ ամֆիթատրոնում։ Պատմաբանները, հետազոտողները, քաղաքական վերլուծաբաններն ու լրագրողներ հավաքվել էին ներկայացնելու իրենց աշխատանքն ու մտորումները Ցեղասպանության հետազոտման 100 տարիների վերաբերյալ։
Համաժողովը կազմակերպվել էր Միջազգային գիտական խորհրդի կողմից։
Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարար Նաժաթ Վալուդ-Բելկասեմն իր ելույթում երախտագիտություն է հայտնել պատմաբաններին և հարգանքի տուրք մատուցել բոլոր մտավորականներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը հայ լինելու համար, խոսել է Կոմիտասի, Դանիել Վարուժանի և Զապել Եսայանի մասին։
Նա իր մտքերն է կիսել Հրանտ Դինքի վերաբերյալ, երախտագիոտություն հայտնել համաժողովին ներկա թուրք մտավորականներին։
Փարիզի տարածաշրջանային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Փոլ Ուշոնի խոսքով՝ խորհուրդը Histoire ամսագիրը, որը ժամանակագրում է Հայոց ցեղասպանության պատմությունը, կբաժանի Փարիզի և շրջակա տարածքների բոլոր ավագ դպրոցներին։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 27-ին, որին ներկա կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Պատմաբան Վինսենտ Դյուկլերի խոսքով՝ Ֆրանսիան աշխատում է մարել պարտքը հայերի հանդեպ՝ նրանց փրկելու բոլոր հնարավոր ջանքերը չգործադրելու համար։