Հիշում եմ և պահանջում 

Սլուցկի. «Մենք ողջամիտ աշխարհին հորդորում ենք ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսական պատվիրակությունը հորդորում է ողջամիտ աշխարհին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, կիրակի Գյումրիում ասել է ՌԴ Պետդումայի` ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։



«Ողջամիտ աշխարհին կոչ ենք անելու մեզ հետ կարեկցել հայ ժողովրդին, իսկ նրանք, ովքեր դեռ չեն ճանաչել և դատապարտել մարդկության դեմ կատարված այդ անմարդկային հանցագործությունը, կոչ ենք անելու անել դա», – ասել է Սլուցկին։



Նրա խոսքով` 1915թ.–ի Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ողբերգական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի ներկայացուցչական ռուսական պատվիրակություն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։



Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Նույն շարքից