Հիշում եմ և պահանջում 

Մենք չէինք կարող գումար վաստակել մեր ժողովրդի ողբերգությունը ներկայացնելու համար․ Հայկ Դեմոյան

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրության դիզայնի աշխատանքներն ավարտին են մոտեցել, իսկ պաշտոնական վերաբացումը կկայանա երկու շաբաթից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:



Վերանորոգված թանգարանի ընդհանուր տարածքի շուրջ 2500 քառ. մետրը զբաղեցնելու է ցուցադրության սրահը, որտեղ ներկայացված կլինեն տարիների աշխատաքի արդյունքում ձեռք բերված բնօրինակ և տպագիր նմուշներ ու լուսանկարներ:



Հայկ Դեմոյանի խոսքով՝ թանգարանի նոր ցուցադրության դիզայներական աշխատանքները իրականացվել են անվճար:



«Մեր թիմը չէր կարող ակնկալել խոշոր գումարներ և դրանից հրաժարվեցինք մեկ հիմանավորմամբ՝ մենք չէինք կարող գումար վաստակել մեր ժողովրդի ողբերգությունը ներկայացնելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեկ լումա անգամ չի ծախսվել թանգարանի նմուշների ցուցադրությունների համար»,- ասաց ՀՑԹԻ տնօրենը:



Խոսելով առաջիկայում կայանալիք ծրագրերի և 2015 թվականի ընթացքում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցի մասին Հայկ Դեմոյանն ասաց, որ երեք խոշոր ցուցադրություններ են նախատեսվում Փարիզում, Կալիֆորնիայի նահանգում և Մեխիկոյում:



Փարիզի քաղաքապետարանում բացվող ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվելում են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրակականցված ցեղասպանության դրվագներ ներկայացնող շուրջ 150 թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:



Ներկայացվող նմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի նմուշներն առաջին անգամ ցուցադրվելու են փարզյան ցուցադրության ժամանակ:



Հուլիսի 8-12 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գիտաժողով, որին մասնակցության հայտ են ներկայացրել 250 ներկայացուցիչ:

Նույն շարքից