Հիշում եմ և պահանջում 

Ավստրալիան չի մասնակցի Երևանում Ապրիլի 24-ի միջոցառումներին

Ավստրալիան պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սգո միջոցառումներին: Այս մասին հայտնում է ավստրալական SBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ավստրալիայի կառավարության Արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի հաղորդագրությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ցեղասպանության արարողությունները համընկնում են թուրքական Գալիպոլիում «Անզակ»-ի հարյուրամյակի միջոցառումների հետ, որին էլ մասնացկելու է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը: Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում՝ արդյոք Ավստալիան պաշտոնական հրավեր ստացել է Երևանից, թե՝ ոչ:

Նույն շարքից