Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստ է Թուրքիայում ցուցադրություն իրականացնել, եթե ապահովվի ցուցանմուշների անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, նշելով, որ անցած տարի թուրք ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչներ այս հարցով իրենց հետ բանակցություններ են վարել:
«Բանակցություններ սկսվեցին Ստամբուլում երկու ցուցադրություն իրականացնելու համար: Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք, երբ իմանանք, որ կա սրահ, որն ապահովում է ցուցադրության անվտանգությունը, մենք սիրով պատրաստ ենք այդ ցուցադրությունները ներկայացնել»,- ասաց նա:
Հայկ Դեմոյանը նշեց, որ խոսքը մասնավորապես երկու ցուցադրությունների մասին է՝ «Հայկական սպորտային և մարմնամարզական կյանքը Օսմանյան կայսրությունում» և «Հայ զինվորականությունը Օսմանյան կայսրությունում. ծառայություն և ոչնչացում» խորագրերով: