Հիշում եմ և պահանջում 

Երուսաղեմի հայերը Ցեղասպանությունը կնշեն նախնիների հայրենիքում

analitik.am

77-ամյա Ջոն Ուրֆալին հիշում է, թե ինչպես է երեխա ժամանակ տեսել ընտանիքի ծեր բարեկամին արտասվելիս, երբ նա հանդիպել է իր ծնողներին։ Նա չի կարողացել խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր և իր ընտանիքի հետ սև օրերին, ինչն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։



«Նա շատ էր լացում և չէր կարողանում խոսել այդ մասին, այնպես որ՝ մենք երբեք չիմացանք, թե ինչ է կատարվել իր ընտանիքի հետ»,- ասել է հայ կաթոլիկ Ուրֆալին, ում իսկական ազգանունը եղել է Խաչերյան։ Ուրֆալի հայրը Երուսաղեմ է եկել 1915 թվականից առաջ՝ որպես որբ։



Նա այն մարդկանց թվում էր, ովքեր փախել էին 1915-23թթ. թուրք ազգայնականների իրականացրած կոտորածից։ Նրա մոր ընտանիքը խուսափել էր արյունահեղությունից միայն շնորհիվ այն բանի, որ պապը ծառայել է թուրքական բանակում։ Նրանք ճանապարհ են բռնել դեպի Հորդանան, իսկ այնուհետև Երուսաղեմ։ CNC-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի հայերը Ցեղասպանության տարելիցը կնշեն նախնիների հայրենիքում։



Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ կմատուցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Փետրվարին նա 10-րդ դարի հայ վանական Գրիգոր Նարեկացուն հռչակեց եկեղեցու դոկտոր։ Վատիկանը ծրագրում է նաև իր արխիվներից թողարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հազարավոր փաստաթղթեր։

Նույն շարքից