«Բարսելոնաji» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ընդգրկել կատալոնական ակումբի կազմում:
Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ձեռք բերելով նոր տրանսֆերներ, «Բարսելոնա»-ն կարող է խախտել ֆեյր-փլեյի կանոնները, որի համաձայն աշխատավարձի վճարումների ֆոնդը ակումբի բյուջեում չի կարող գերազանցել 70%-ը, մինչդեռ ներկայումս այն 66.8% է կազմում:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն երկու միջոց ունի ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց խուսափելու համար՝ թիմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքը կամ նոր հովանավորների օգնությամբ նորեկների իրավունքներ գնելը:
Այժմ ակումբը բանակցություններ է վարում մի շարք ընկերությունների հետ, ովքեր կարող են համագործակցել ակումբի հետ: