Հիշում եմ և պահանջում 

Վատիկանում ապրիլյան պատարագին ներկա կլինեն Գարեգին II-ն ու Ներսես Պետրոս XIX-ը

analitik.am

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ներկա կլինեն հայկական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները, հաղորդում է Vatican Insider-ը (իտալական La Stampa-ին պատկանող կայք):

 


Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու է Հայ կաթոլիկ եկեղեցու ղեկավար պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը՝ հայ կաթոլիկ եպիսկոպոսների հետ, հայտնում է Vatican Insider-ը:

 


Հայկական աղբյուրները Vatican Insider-ին հայտնել են, որ եթե վերջին րոպեին ոչ մի փոփոխություն տեղի չունենա, պատարագին ներկա կլինեն նաև Հայ առաքելական եկեղեցու երկու ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը:

 


Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների գագաթնակետը կլինի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը նվիրված պատարագի մատուցումը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին: Պատարագը կմատուցի Գարեգին II կաթողիկոսը: 

 


Նույն օրը՝ ժամը 19:15-ին, ողջ աշխարհում բոլոր հայկական եկեղեցիները, բացի Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիներից, կհնչեցնեն իրենց զանգերը 100 անգամ:

Նույն շարքից