Սպորտ 

Թելավի. Անի Ամիրաղյանը տիտղոս է նվաճել զուգախաղում

Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը նվաճել է Վրաստանի Թելավի քաղաքում անցկացվող թենիսի Telavi Open-2015 միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում 21-ամյա Ամիրաղյանը եւ ռուս Ամինա Անշբան 6:1,6:1 հաշվով հաղթել են Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գոլուբովսկայա - Ալինա Կիսլիցկայա զույգին։

Սեպտեմբերի 20-ին հայ թենիսիստուհին մենախաղի եզրափակիչում հանդիպելու է վրացուհի Եկատերինա Գորգոձեւի հետ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է:

Ֆոտո՝ Անի Ամիրաղյանի ֆեյսբուքյան էջ

Նույն շարքից