Հիշում եմ և պահանջում 

Լոս Անջելեսում Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչում են լուսանկարչական քանդակների ինստալյացիայով

analitik.am

Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Մայքլ Անտոնովիչը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ արվեստի ինստայացիայով, որի բացումը Գրանդ պարկում տեղի կունենա ապրիլի 25-ին։



Iwitness անվանումով ինստալյացիան կազմված կլինի անհամաչափ լուսանկարչական քանդակներից։ Քանդակները պատված կլինեն վերապրած ականատեսների մեծ դիմապատկերներով։



Քանդակների անկանոն անկյունային կաղապարները խոսում են անհավասարակշիռ աշխարհի մասին, որը շարունակում է մնալ պատերազմի, էթնիկ զտման ու ցեղասպանության ռիսկի առջև։



Այն կառուցվել է նկարիչներ Արա Օշականի և Լևոն Փարյանի, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թոմասյանի ջանքերով։



Iwitness-ը կլինի արվեստի առաջին հանրային ինստալյացիան Գրանդ պարկում։ Քանդակներն արտացոլում են ցեղասպանությունից հետո ձևավորված համայնքները։

Նույն շարքից