Հիշում եմ և պահանջում 

Ոչ մի երկրի ձեռքը մաքուր չէ, սակայն մեղադրյալի աթոռին այսօր միայն մենք ենք. թուրք լրագրող

analitik.am

Թուրքական «Վաթան» պարբերականի հոդվածագիր Սանեմ Ալթանն իր հոդվածում անդրադարձել է պատմությանն առերեսվելու Թուրքիայի վախի, պատմության հետ հաշտ ապրելու անհրաժեշտությանը։

 


Հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով. 


 

«Ոչ մի երկրի ձեռքը մաքուր չէ, սակայն մեղադրյալի աթոռին այսօր միայն մենք ենք։ Մեր պատմությունն արյունոտ է, մենք շատ կոտորածներ ենք արել։ Լավ, եթե բոլորն արել են, ինչո՞ւ են մեզ ավելի մեղադրում։

 


Քանի որ արյունոտ պատմություն ունեցող մյուս ազգերն իրենց պատմության հետ հաշտվել են։ Իրենք արել են, իրենք էլ իրենց մեղադրել։

 


Կոտորածների, անարդարությունները քննադատող ֆիլմեր, գրքեր են պատրաստել, պատմական ուսումնասիրություններն էլ իրենք են արել։

 


Մենք, սակայն, ոչ մեր անցյալին, ոչ էլ ներկային չենք առերեսվում։

 


Մեզ և հանրությանն ասած ստերով մեզ ու մեր շրջապատն ենք թունավորում։ Մեր արածները, գաղտնիքի նման, մեր ժողովրդից էլ ենք թաքցնում։ Թույլ չենք տալիս, որ այդ մասին գոնե մի գործ գրվի... Ամեն օր հեռուստաընկերություններով «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» ձևակերպումն ենք լսում, սակայն ի՞նչ է այդ «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը»՝ չգիտենք։

 


Ի՞նչ է տեղի ունեցել, մե՞նք ենք հայերին մորթել, թե՞ նրանք են հարձակվել մեզ վրա։ Ոչ մի թուրք դա նորմալ չգիտի։

 

 

 

 

 

Նույն շարքից