Բիզնես Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ

Ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները, այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,19%-ով և 1 բարելի դիմաց կազմել 47,84 ԱՄՆ դոլար:

Բրձրացել է նաև WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը՝ 0.8%-ով և 1 բարելի դիմաց կազմում է  45,38 ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Baker Hughes նավթագազային ընկերության տվյալներով՝ վերջին շաբաթում ԱՄՆ-ի հորատման կայանքների ընդհանուր թիվը կրճատվել է 6 միավորով կամ 0,7%-ով և կազմել 842 միավոր, ինչն էլ ազդել է նավթի այսօրվա գների վրա:

Նույն շարքից