Հիշում եմ և պահանջում 

Վերմոնտի օրենսդիրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Վերմոնտի օրենսդիրները երեքշաբթի միաձայն ընդունել են բանաձևեր, որոնք ճանաչում են նախկին Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 մլն հայերի համակարգված սպանությունն ու ոգեկոչում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն այս տարի։ Այս մասին հայտնում է Burlington Free Press-ը։



Տեղի Lokum խումբը Ներկայացուցիչների պալատում նվագել է հայկական երաժշտական բարեպաշտ երգեր և հոտնկայս ծափահարությունների արժանացել։



Երկու վերմոնտցիներ՝ Քրիս Բոհջալյանն ու Ջեսիկա Օսկին, ովքեր Ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ են, առաջարկել էին բանաձևը ներկայացուցիչ Ջոան Լինսին։ Բոհջալյանը սյունակագիր է Burlington Free Press-ում, իսկ Օսկին՝ լոբբիստ։ Լինսն իր հերթին ասորի ներգաղթյալի ժառանգ է Իրանից. նրանք նույնպես հետապնդվել են Օսմանյան կայսրության կողմից։



Բանաձևի ընդունումից հետո Բոհջալյանն ու ամերիկահայ Դանա Ուոլրաթը, որը Վերմոնտի համալսարանի մարդաբան է, բանախոսել են քաղաքապետարանում Թյուրք-ամերիկյան ասոցացիաների խորհրդի կազմակերպած մշակութային միջոցառման ժամանակ, պատմել իրենց անձնական ուղևորությունների մասին դեպի պատմական հայրենիք։ Նրանք երկուսն էլ պատմական վեպեր են գրել Ցեղասպանության վերաբերյալ։ Բոհջալյանը հիշել է Դուդանի հեղեղատ կատարած այցը, որտեղ 10 հազար հայ է սպանվել։



Ուոլրաթի խոսքով՝ Ցեղասպանությունը 8 փուլ է ունեցել, և 8-րդը ժխտողականությունն է։ Նա նշել է, որ Ցեղասպանությունը դեռևս շարունակվում է։



BUR20150331GENOCIDE5

 

 

BUR20150331GENOCIDE2

Նույն շարքից