Հիշում եմ և պահանջում 

Երբա Բուենա կղզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցապաստառ է տեղադրվել

Սան Ֆրանցիսկոյի և Օքլենդի միջև Բեյ կամրջով երթևեկող վարորդներն իրենց երթևեկության ընթացքում կառնչվեն պատմությանը՝ ապրիլյան դեպքերի վերաբերյալ ցուցապաստառի շնորհիվ, հաղորդում է abc7news.com-ը:

 


Հայերը ցուցապաստառներ, հուշարձաններ են տեղադրում, անգամ՝ Երբա Բուենա կղզում, որը կապվում է Սան Ֆրանցիսկոյի և Օքլենդի հետ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ Բեյ կամրջով: Այս տարածքում նախկինում նման պաստառներ երբեք չեն տեղադրվել:

 


Ամերիկահայ Քիմ Բարդակյանը պատմել է, որ հաջորդ շաբաթվանից նմանատիպ նշաններ կտեղադրվեն նաև այս տարածքը սպասարկող տրանսպորտի վրա:

 


Բարդակյանը տեղի հայկական համայնքի 30 000 անդամներից մեկն է, որոնցից շատերը ձեռնարկել են 10.500 դոլարի չափով գումար վճարել Թրեժեր Այլենդի զարգացման գործակալությանը՝ գովազդային տարածքի համար։ Թրեժեր Այլենդի զարգացման գործակալությունը Թրեժեր Այլենդի և Երբա Բուենայի որոշ հատվածներում զարգացման ծրագիր է իրականացնում։


 

«Սա ավելի շատ պատմական իրադարձությունների հիշեցում է»,- ասել է գործակալության խոսնակ Ռոբերտ Բեքը:

 


Ինչպես նշում է լրատվամիջոցը, հաշվի առնելով այն, որ այնուամենայնիվ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք այս նախադեպից հետո այլ վիճելի խմբեր և նախաձեռնություններ նույնպես չեն խնդրի նույն այդ տարածքը՝ իրենց ուղերձը հղելու համար:

 


Դրան ի պատասխան, սակայն, Ռոբերտ Բեքը նշել է, որ իշխանությունները չեն կարծում, որ այս դեպքը վիճելի բնույթ կրող ուղերձների դիմումների համար ճանապարհ է բացում:

Նույն շարքից