ԱՄՆ Սքոթսդեյլի համայնքային քոլեջի նախաձեռնությամբ անցկացվելիք «Ցեղասպանության իրազեկվածության շաբաթ» 3-րդ ամենամյա միջոցառումը կներառի բանախոսների մասնակցությամբ քննարկումներ ու ցուցահանդեսներ, որոնք ուշադրություն կգրավեն աշխարհում Ցեղասպանության՝ դեռևս շարունակվող խնդրի վրա։ Այս մասին հայտնում է The Jewish News-ը՝ նշելով, որ միջոցառումը կանցկացվի ապրիլի 13-18-ը։
Երբեք չմոռանալն անհրաժեշտ է՝ ասել է հաստատության պրոֆեսոր Ջոն Լիֆիթոնը, որը միջոցառման կազմակերպիչներից մեկն է։
Այս տարվա միջոցառումը հատուկ ուշադրություն է դարձնում Հայոց ցեղասպանությանը, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կարվի նաև քրդերի ցեղասպանությանն ու 1920-ականներին ուկրաինացիների սպանություններին։
«Ցեղասպանության իրազեկվածության շաբաթվա» ավարտից հետո բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կբացվի ապրիլի 24-ին տեղի ունենալիք հանրային միջոցառման ժամանակ։