Հիշում եմ և պահանջում 

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ համաժողով են անցկացրել

Մարտի 29-ին Գերմանիայի Ուլմ քաղաքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ համաժողով է անցկացվել, որին մասնակցել են մեծաթիվ լրագրողներ, այդ թվում Թուրքիայից։ Այս մասին գրում է «Հայթերթը»։



Թուրքիայի «Վերահիմնադրման սոցիալիստական» ձախակողմյան կուսակցության և Գերմանիայի գաղթական աշխատավորների միության նախաձեռնությամբ իրականացված «Առերեսվել ցեղասպանության հետ» խորագրով համաժողովի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել Ցեղասպանության տարիներին սպանված հայ լրագրողների թեմային։



Նշենք, որ ավանդաբար Թուրքիայի ձախակողմյան տարբեր քաղաքական շրջանակները Հայոց ցեղասպանությունը ճանաչող, այդ մասին բարձրաձայնող հատվածն են ներկայացնում: Վերջին տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների զգալի մասը կամ կազմակերպում են ձախերը, կամ էլ անցնում է նրանց անմիջական մասնակցությամբ: Այնուամենայնիվ, ձախ քաղաքական ուժերը, ձախակողմյան գործիչները Թուրքիայում լայն ազդեցություն չունեն և ճնշող փոքրամասնություն են կազմում:

Նույն շարքից