Սպորտ 

«Բորուսիան» Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիան» 2015/2016 մրցաշրջանում թարմացրել է Բունդեսլիգայի ռեկորդը: Թիմը Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրում 5 հաղթանակ է տարել, խփել 18 գոլ, իսկ խփած և բաց թողած գնդակների տարբերությունը կազմում է +15:

Դրանով դորտմունդցիները գերազանցել են 2012/2013 մրցաշրջանում «Բավարիայի» ցուցանիշները: Այն ժամանակ մյունխենցիները 5 տուրում նույնքան հաղթանակ և գոլեր տարբերություն են ունեցել, սակայն մեկ գնդակ քիչ են խփել:

Նույն շարքից