Երիտթուրքերն արևմտյան դիվանագետների առջև խորամանկ փիար են կիրառել՝ հայերի կոտորածները թաքցնելու համար: Այս մասին Լեհական ռադիոյի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի Հայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիչը:
«Հայերին երկու անգամ են սպանել՝ զենքով և լռությամբ»,- ասել է Արտվիչը և հավելել. «Կոտորածների կազմակերպումը թուրքական կառավարությունը խորամանկորեն է սկսել՝ արևմտյան դիվանագետների համար հոգ տանելով արտաքինի մասին: Այսօր մենք դա PR կանվանեինք: Խոսվում էր տեղահանության մասին… հայ բնակչությանը պաշտպանելու նպատակով»:
Իսկ հիմա, ըստ նրա, ամբողջ աշխարհի հայերը Թուրքիայից հանցագործության ճանաչում են ակնկալում: