Ուկրաինայի Գերագույն ռադայում «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» օրինագիծ է գրանցվել, տեղեկացնում է Интерфакс գործակալության ուկրաինական ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքը, նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնաառաջադրված պատգամավոր Վիտալի Բարվինենկոն։
Ներկայում Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը բացակայում է։
1965 թվականից ի վեր հայերի ոչնչացումը միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանություն են ճանաչել ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություններ և մասամբ ճանաչել է 7 պետություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։