ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 477.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.44 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.08 դրամ (նվազել է 14.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 738.71 դրամ (նվազել է 9.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (նվազել է 0,09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 233.06 դրամ, ոսկին՝ 17,399.09 դրամ, պլատինը՝ 14,923.37 դրամ:
Սեպտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Փակման գինը կազմել է 476 դրամ: