Մշակույթ 

1652թ.-ի հունիսի 7-ին ավարտվել է Թաջ Մահալ դամբարանի կառուցումը

 

1652թ.-ի հունիսի 7-ին ավարտվել է Թաջ Մահալ դամբարանի կառուցումը: Այն կառուցվել է Ագրայում, որը Հնդկական կայսրության այն ժամանակների մայրաքաղաքն էր: Թաջ Մահալի կառուցումը տևել է 22 տարի: Հետազոտողներն ասում են, որ համաշխարհային ճարտարապետության այս գլուխգործոցի հեղինակը Շահ-Ջահան կայսրն է: Մեզ հասել է նաև գլխավոր ճարտարապետ Ուստադ-Իսի անունը:

 

 

 

Ավելի քան 20.000 մարդ մասնակցել է կառուցման աշխատանքներին: Թաջ Մահալն ամբողջովին կառուցված է մարմարից: Դրա գլխավոր գմբեթը 64մ բարձրություն ունի և շրջապատված է 4 փոքր գմբեթներով: Դամբարանն ամբողջովին պատված է նկարազարդումներով, իսկ կամարապատ անցումների վրա կարելի է կարդալ մի քանի գլուխ՝ վերցված Ղուրանից: Դամբարանին ամբողջական տեսք են տալիս մզկիթը, հյուրասենյակն ու պարկը: Թաջ Մահալը համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը և համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: 

 

 

Նույն շարքից