Սպորտ 

Ֆրանսիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը billetterie.fff.fr կայքից: Հայկական կողմին հատկացվել է «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի Garibaldi C3 սեկցիան: Տոմսերի արժեքն է 15 եվրո:

Նույն շարքից