Սպորտ 

Մովսիսյանը բաց կթողնի Վոլգայի հետ հանդիպումը

Մոսկվայի «Սպարտակը» սեպտեմբերի 23-ին մրցելու է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում:

Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, hայ ֆուտբոլիստը վնասվածքներ ունեցող Վլադիմիր Գրանատի եւ Ժանո Անանիձեի հետ մնալու է Մոսկվայում՝ շարունակելով ապաքինումը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ազդրի վնասվածք է ստացել մեկ շաբաթ առաջ «Ռոստովի» հետ կայացած խաղում, որից հետո բաց է թողել «Կուբանի» հետ հանդիպումը:

Խաղի հայտացուցակում ընդգրկվել է Արաս Օզբիլիսը: Հավանականությունը մեծ է, որ Օզբիլիսը «Վոլգայի» հետ խաղին կլինի մեկնարկային կազմում:

Նույն շարքից