Դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բարձրանում է այլ միջազգային արժույթների նկատմամբ՝ Ատլանտայի դաշնային պահուստային բանկի ղեկավարի մեկնաբանությունների եւ Ասիայի բորսաներում նվազման ֆոնին: Այս մասին են վկայում գործարքների տվյալները:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ 6 հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացել է 0,1 տոկոսով՝ հասնելով 96,42 կետի:
Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է 1,1128-ից հասնելով 1,1137 դոլարի: Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ նվազել է 120,15-ից հասնելով 119,73 իենի:
Շուկայի մասնակիցներն ուշադրություն են դարձրել Ատլանտայի դաշնային պահուստային բանկի ղեկավար Դենիս Լոքհարդի հայտարարության վրա, որը նորմալ է համարում, եթե դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքը բարձրանա այս տարվա ընթացքում: