Սպորտ 

Բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 4 ըմբիշներով

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ խամաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները: Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի պաշոտանական ակյքը, արդեն հայտնի է հունահռոմեական հավաքականի կազմը:

Հայկական թիմը երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ Կորեայում հանդես կգա 4 ըմբիշով:

Հայաստանը Մունգյանում կներկայացնեն Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը՝ 59 կգ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը՝ 66 կգ, միջազգային մրցաշարերի հաղթող Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ և մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը՝ 80 կգ:

Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը:

Նույն շարքից