Սպորտ 

Ադրբեջանը զայրացած է ՈւԵՖԱ-ի վրա

Ադրբեջանի ֆուտզալի ֆեդերացիան բողոք է հայտնել Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈւԵՖԱ-ին՝ իր երկրի հանդեպ ծաղրալից վերաբերմունքի համար:

Այս մասին հաղորդում է qafqazinfo.az լրատվական կայքը:

Ֆուտզալ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Սլովակիա-Ադրբեջան հանդիպման հավատարմագրերի և խաղի ծրագրային բրոշյուրների վրա պատկերված է եղել ադրբեջանական ֆուտբոլիստի ծաղրանկար:

Այդ ծաղրանկարը՝ ըստ ադրբեջանական կողմի, համաձայնեցված չի եղել իր հետ:

Նույն շարքից