Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում հոբելյանական խաղն է անցկացրել

Ինչպես հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական թվիթերյան էջը, այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով պաշտոնական հանդիպումներում 100-րդ անգամ է խաղադաշտ մտել:

26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ արտագնա մրցավեճին, որն ավարտվել է 1:1 հաշվով:

Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը` Դոնեցկի «Շախտյորից»:

Նույն շարքից