Սպորտ 

Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է Պորտուգալիա մեկնելուն

Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը սկսել է պատրաստվել Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2016թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարին, որը կկայանա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում։ Հայաստանի թիմը սեպտեմբերի 29-ին կմրցի Պորտուգալիայի հետ, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի, իսկ հոկտեմբերի 4-ին՝ Սան Մարինոյի:

Սեպտեմբերի 23-ից 27-ը Տիգրան Պետրոսյանցի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է հավաք, որին մասնակցում են 19 ֆուտբոլիստներ։ Նրանցից 18-ը մեկնելու են Պորտուգալիա, փոխանցում է ՀՖՖ կայքը։

Վահագն Ենգոյան, Ակադեմիա

Ժոռա Սաֆարյան, Ակադեմիա

Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»

Սամվել Խուրշուդյան, «Բանանց»

Վարդան Բաբախանյան, «Բանանց»

Պարգև Աբրահամյան, «Բանանց»

Էրիկ Ղարիբյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»

Արման Ասիլյան, «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Միհրան Պետրոսյան, «Փյունիկ»

Վիգեն Կարապետյան, «Փյունիկ»

Նորայր Գրիգորյան, «Փյունիկ»

Ռաֆիկ Մելիքյան, «Փյունիկ»

Լևոն Ղարիբյան, «Փյունիկ»

Արմեն Նահապետյան, «Փյունիկ»

Արսեն Եղիազարյան, Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքական

Նույն շարքից