Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը աճել է 0.75 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է 475.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.30 դրամ (նվազել է 1.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 723.58 դրամ (նվազել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0,10 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 225.84 դրամ, ոսկին՝  17,263.71 դրամ, պլատինը՝ 14,298.04 դրամ:

Սեպտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,090,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476 դրամ:

Նույն շարքից