Սպորտ 

Կլիչկոն վնասվածք է ստացել

Վլադիմիր Կլիչկոյի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը կհետաձգվի՝  Կլիչկո վնասվածքի պատճառով:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային IBF/WBA/WBO/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Կլիչկոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

«Հաջորդ շաբաթ մենք կհայտարարենք մենամարտի նոր ամսաթիվտ: Այն անպայման տեղի կունենա Դյուսելդորֆում: Վաճառված տոմսերը մնում են ուժի մեջ»,- իրավիճակը մեկնաբանել է Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեն:

Մենամարտը նախատեսված էր հոկտեմբերի 24-ին:

Նույն շարքից