Հայաստանում առաջին անգամ իրականացվող Երևան կիսամարաթոնին արդեն գրանցվել են 20 երկրի վազորդներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցԵրևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար ԱնահիտԱդամյանը:
«Մասնակցության հայտերը լրացրել են արդեն 1200 մասնակիցներՀայաստանից և այլ երկրներից: Չորս բարեգործականկազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցելու ենվազքին, և դրանով նրանք ցանկանում են հանրությանուշադրությունը հրավիրել առկա խնդիրների և կատարվող ծրագրերինկատմամբ: Վազքին մասնակցելու են նաև հաշմանդամությունունեցող մարդիկ՝ անցնելով 2 կմ», – նշեց Երևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:
Վազքին մասնակցելու են հաշմանդամություն ունեցող 30 վազորդներ, ովքեր ներկայացնում են «Սատար» ՀԿ-ն: Կիսամարաթոնի վազքուղին սկսվելու է Ստեփան Շահումյանի անվ. Հրապարակից և անցնելու Երևանի տեսարժան վայրերով: Մրցույթն ունի չորս տարբեր մրցուղիներ՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ, 1 կմ (մանկական) երկարությամբ:
«Սա մի վառ օրինակ է` համայնք-մասնավոր համագործակցությանարդյունքում ստեղծված ծրագրի: Կարծում եմ, որ շատ հաջողվածծրագիր է լինելու, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպըԵրևանում, խթանել մարզական տուրիզմը Երևան այցելողտուրիստների համար և ստեղծել իրենց համար բարենպաստպայմաններ, որպեսզի իրենք նույնիսկ վազքի ընթացքում կարողանանծանոթանալ Երևանի գեղատեսիլ վայրերին, – ասաց Երևանիքաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերիվարչության պետ Արմեն Հարությունյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հավելեց, որ չորս վազքուղիները տարբեր ֆիզիկական պատրաստություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան մասնակցել կիսամարաթոնին: