Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Դարմշտադտի» դեմ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում:

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, մեկ հարված՝ դարպասին: Հայ ֆուտբոլիստը կատարել է 45 փոխանցում՝ 80 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա խաղացողը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին և խլել է գնդակը մրցակցից: Մխիթարյանը երեք անգամ է խախտել կանոնները, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա հետ պայքարում կանոնները խախտել են երեք անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.54 գնահատականը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է (7.88), որը դարձել է դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 2:2 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Նույն շարքից