Սպորտ 

Մահացել է Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգնասիո Սոկոն

analitik.am

Կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգնասիո Սոկոն, տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:

76-ամյա Սոկոն Մադրիդի «Ռեալի» կազմում կարողացել է նվաճել Եվրոպայի գավաթ, 7 անգամ դարձել է Լա լիգայի հաղթող, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր:

Հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի 1964թ. չեմպիոն:

Նույն շարքից