Մամուլի տեսություն Տնտեսություն 

Պոլիտեխնիկը չեն մոռանում. ստուգումներ են իրականացվում. «Հրապարակ»

analitik.am

«Պոլիտեխնիկն արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլի ուշադրության կենտրոնում է՝ էլ «կոռուպցիոն» ռեկտոր, էլ սեքս սկանդալ, էլ լողավազանի կռիվ, դասախոսների դժգոհություններ։ Թվում էր, թե Ոստանիկ Մարուխյանի գալուց հետո մամուլը և գերատեսչությունները հանգիստ կթողնեն բուհը, բայց արի ու տես, որ Պոլիտեխնիկը չեն մոռանում։ Մեր տեղեկություններով՝ Պոլիտեխնիկով հետաքրքրվել է ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկումների վարչությունը, որը, ի դեպ, զբաղվում է հարկային  ռիսկային ցանկում
հայտնված հաստատություններով։ Միթե նախկին ռեկտորներն այնպես են «աշխատել», որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ֆինանսատնտեսական ծանր
դրության մեջ է հայտնվել։

Նորանշանակ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանից որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց, քանի որ ռեկտորը նեղացած է մեզնից, չի պատասխանում մեր զանգերին։ Ֆինանսների նախարարությունից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, իսկապես, իրականացվել է ուսումնասիրություն։ «Ուսումնասիրությամբ ընդգրկվել Է 2012թ. նոյեմբերի 1-ից 2015թ. սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակաշրջանը։ Այն սկսվել է սեպտեմբերի 15՝ին և տևել ընդամենը 4 օր՝ մինչև սեպտեմբերի 19-ը։ Ուսումնասիրության արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից