Բիզնես Տնտեսություն Մամուլի տեսություն 

Հարկայինն անցել է տեռորի. ովքե՞ր են թիրախում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում:

Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի քանի հազար դրամի «պոչեր» են թողնում: Նախկինում հարկայինը դրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, քանի որ այդ ուշացած պոչերի վրա առանց այդ էլ տույժ-տուգանքներ են հաշվարկվում, եւ տնտեսվարողները վճարում են այդ «պոչերը» տույժ-տուգանքներով հանդերձ:

Բայց հիմա նույնիսկ 2-3 հազար դրամը ուշացնելու համար ընկերությունների տնօրենները ենթարկվում են 20 հազար դրամ տուգանքի՝ որպես վարչական իրավախախտում:

Սա այլ կերպ, քան հարկային տեռոր, դժվար է որակել: ՀՀ օրենսդրությունը հարկային մարմիններին արգելում է նման կամայականություններ իրականացնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից