Բիզնես Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Հայաստանում կաթի, կեֆիրի, մածունի ու թթվասերի արտադրության ծավալներն ավելացել են

analitik.am

Հանրապետությունում այս տարի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի, կեֆիրի, մածունի ու թթվասերի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 4.9, 97.6, 58 և 94.2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 349.1 մլն լիտր կաթ, 325.4 տոննա կեֆիր, 4 250.7 տոննա մածուն և 3 891.2 տոննա թթվասեր: Նշենք, որ 2014թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 332.8 միլիոն լիտր կաթ, 165.4 տոննա կեֆիր, 2 689.5 տոննա մածուն ու 2 003.6 տոննա թթվասեր:

Հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում կաթնաշոռի արտադրության ծավալներն ավելացել են 11.3 տոկոսով, յոգուրտինը՝ 59%` կազմելով համապատասխանաբար 668.2 և 388.2 տոննա:

Նշենք նաև, որ հունվար-օգոստոսին հանրապետությունում 4.4%-ով աճել է պանրի արտադրության ծավալը. եթե այս տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 13 024.8 տոննա պանիր, ապա 2014թ-ին՝ 12 478.6:

ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին 15.3%-ով նվազել է պանրիկների արտադրության ծավալը: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 57.4 տոննա պանրիկ՝ նախորդ տարվա 67.8 տոննայի դիմաց:

Նույն շարքից