Մոսկվայի «Սպարտակ»-ը Տարասովկայում գտնվող մարզաբազայում այսօր հերթական մարզումն է անցկացրել։ Հիմնական թիմի կազմում առանց սահմանափակումների մարզվել է նաև Յուրա Մովսիսյանը։
Մարզումը մեկնարկել է առանց գնդակի յուրատեսակ նախավարժանքով։ Մարզման երկրորդ հատվածում խաղացողները բաժանվել են թիմերի ու խաղադաշտի սահմանափակ հատվածում ֆուտբոլ խաղացել։ Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։