Դորտմունդի «Բորուսիան» ժամանել է Հունաստան, որտեղ կանցկացնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը ՊԱՕԿ-ի հետ։
Թիմի հիմնական կազմի հինգ խաղացողներ չեն մասնակցի հանդիպմանը։ Հանգստանալու հնարավորություն են ստացել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մատս Հյումելսը, Իլկայ Գյունդոգանը, Սոկրատիսը և Սինձի Կագավան։
Հոկտեմբերի 1-ին կայանալիք ՊԱՕԿ - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։05-ին։


