Ռուսաստանը արգելել է Լեհաստանից սառեցված ու կենդանի ձնկամթերքի ներկրումը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից, նշելով, որ ԵՏՄ համագործակցության կանոնադրության համաձայն ներկրվող մի շարք ապրանքատեսակներ ընկնում են արգելանքի տակ: Այս մասին հայտնել է NEWS գործակալությունը:
Միաժամանան լեհական ձկնաարդյունաբերական ձեռնարկությունները հրաժարվել են իրականացնել սանիտարահիգենիկ ստուգումներ, ինչի արդյունքում կենդանի ու սառեցված լեհական ձկնամթերքը հայտնվել է Էմբարգոյի տակ: Խոսքը չի վերաբերվում պահածոյացված լեհական արտադրանքին, որը ենթարկվում է կրկնակի վերամշակման: