Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վաղը՝ ժամը 12:35-ին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու են Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները,- այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56-կգ քաշային Արամ Ավագյանը, և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի առաջնությունում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում, ևս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը Քաթարի մայրաքաղաք կժամանի մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: