ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 8 872.6 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 10.7%-ով:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014 թվականին կրճատվել էր 8,1%-ով և կազմել մոտ 18 725,5 հազար լիտր:
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին օղու արտադրության ոլորտում նույնպես նվազում է արձանագրվել: Եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 5 945.8 հազար լիտր օղի, ապա այս տարի՝ 5 590.8 հազ. լիտր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ օղու արտադրության ծավալները նվազել են 6 տոկոսով: