Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը սկսել է բնական գազ մատակարարել Ադրբեջանին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մատակարարումը սկսվել է սեպտեմբերի 29-ին: Մատակարարման օրական ծավալը կազմում է մոտ 6 մլն խ/մ:
«Գազպրոմը» Ադրբեջանի հետ առքուվաճառքի պայմանագիր էր ստորագրել 2015-ի սեպտեմբերին` 5 տարով: Տարեկան ծրագրվում է 2 մլրդ խ / մ գազ մատակարարել այդ երկրին:
«Գազպրոմի» պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ «ռուսաստանյան գազի ներմուծումը թույլ կտա բավարարել այս էներգակրի հարցում Ադրբեջանի լրացուցիչ պահանջմունքները, ինչը պայմանավորված է տնտեսական աճով ու ներքին սպառման ընդլայնմամբ»:
Ռուսաստանը Ադրբեջանին գազ մատակարարում էր 2004-ից, սակայն 2014-ի դրությամբ մատակարարման ծավալները հասել էին 0,21 մլրդ խ/մ-ի: 2014-ի դրությամբ Ռուսաստանը գազ է մատակարարում նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներ` Բելառուս` 19,6 մլրդ խ/մ, Ղազախստան` 5,1 մլրդ խ/մ, Մոլդովա` 2,8 մլրդ խ/մ: Ռուսաստանյան գազ են ստանում նաև Լիտվան, Հայաստանը, Լատվիան, Էստոնիան, Վրաստանը (2,5 մլրդ խ/մ-ից 0,3 մլրդ խ/մ-ի չափով):