Սպորտ 

Լևոն Արոնյանը Շախմատի տանը սեանս կանցկացնի

Հոկտեմբերի 2-ին` ժամը 12:00-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը (Խանջյան փող. 50ա) կանցկացվի ավանդույթ դարձած «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները (Դանիայիարտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ):

Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն կունենա Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22աշակերտ:

Լևոն Արոնյանն արդեն 6-րդ տարին է` մասնակցում է նախաձեռնությանը՝ այդկերպ միանալով ներառականության գաղափարի տարածմանը:

Նույն շարքից