Սպորտ 

Եվրո-2016. Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Էստոնիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Էստոնիայում կմասնակցի 2016թ. Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարին, որտեղ հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի եւ հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ:

Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 3-ից 6-ը կանցկացնի մարզական հավաք «Ռեժինե» հյուրանոցում՝ մարզվելով Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Էստոնիա կմեկնի հոկտեմբերի 6-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելեւրը հրավիրել է 20 ֆուտբոլիստների, որոնցից Էստոնիա մեկնելու համար կընտրվեն 18-ը.

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան, «Բանանց»

Վարդան Վարդանյան, «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան, «Դոնաֆելդ» (Ավստրիա)

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան, «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան, «Բանանց»

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Արմեն Միքայելյան, «Փյունիկ»

Մհեր Սաֆարյան, «Շիրակ»

Գրիգոր Էմեքսուզյան, «Ստրոգինո» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Ստեփան Հարությունյան, «Բանանց»

Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»

Էմիլ Եղիազարյան, «Բանանց»

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Արամ Կարապետյան, «Փյունիկ»

Վարդան Սաֆարյան, «Միկա»

Դավիթ Մարտիրոսյան, «Տեպլիցե» (Չեխիա)

Հայկ Գալստյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Գոռ Աղբալյան, «Հերենվեն» (Հոլանդիա)

Հարձակվողներ

Էդգար Մովսիսյան, «Բանանց»

Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ»

Ֆոտո՝ ՀՖՖ

Նույն շարքից