«ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը։
Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և առաջին հերթին պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին. որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությանը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։