Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Սարանսկի «Մորդովիայի» դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղի ընդմիջմանը նախավարժանքի ժամանակ պատահմամբ գնդակով հարվածել է մի երկրպագուհու, որը նստած է եղել դարպասի հետեւում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն անմիջապես մոտեցել եւ ներողություն է խնդրել աղջկանից, իսկ խաղից հետո նաեւ նրան է նվիրել իր մարզաշապիկը, գրում է «Чемпионат»-ը: