Սպորտ 

Ալբանիայի հավաքականը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղի հայտացուցակը

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հրապարակել է թիմի կազմը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի դեմ խաղի համար: Այդ մասին հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ. Բերիշա («Լացիո»), Հոջա («Պարտիզան»), Շեհի («Շկենդերբեու»):

Պաշտպաններ. Անգոլի («Ղարաբաղ»), Այեթի («Բազել»), Ալիյի («Բազել»), Ցանա («Նանտ»), Ջիմսիտի («Ցյուրիխ»), Հյուսայ («Նապոլի »), Ռահմանի («Սպլիտ»):

Կիսապաշտպաններ. Լիլա («Ջիանինա»), Աբրաշի («Ֆրայբուրգ»), Բաշա («Լյուցերն»), Կաչե (ՊԱՕԿ), Մեմուշայ («Պեսկարա»), Ջակա («Բազել»), Գաշի («Բազել»), Կուկելի («Ցյուրիխ»), Շալա («Սլովան», Լիբերեց), Ռոշի («Ռիեկա»), Լենջանի («Նանտ»), Մեհա («Կոնյասպոր»):

Հարձակվողներ. Բալայ («Ռիեկա»), Չիկալեշի («Բաշակշեկիր»), Սադիկու («Ցյուրիխ»), Սալիհի («Շկենդերբեու»):

Հիշեցնենք, որ Հայաստան – Ալբանիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին Երևանում: Հայաստանի ազգային հավաքականը Նիցայում ընկերական հանդիպում է անցկացնելու ֆրանսիացիների հետ:

Նույն շարքից