Բիզնես Գյուղատնտեսություն Մամուլի տեսություն Տնտեսություն 

Խաղողը միջնորդներն են մթերում. գործարանից հերքում են․ «Ժողովուրդ»

analitik.am

«Մի քանի օր է՝ խաղողագործներից «Ժողովուրդ»–ը ահազանգեր է ստանում այն մասին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Մասիսի մասնաճյուղում խաղող հանձնելիս ինչ-որ միջնորդներ են իրենց մոտենում, որոնք խաղողն իրենցից գնում են էժան՝ 70-80 դրամով բայց 10-ից 20 դրամ բարձր գնով այն արտահերթ կարգով վաճառում են գործարանին։ Գյուղացիները հաճախ ստիպված են լինում համաձայնել՝ խուսափելով մի քանի օր հերթ կանգնելու հեռանկարից։

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց. «Կոմբինատը մթերում է այն խաղողագործների խաղողը, որոնց հետ նախկինում ունեցել է կնքած պայմանագիր։ Մարդիկ ներկայանում են լիազորագրերով և այդ դեպքում բացառություն է արվում, և խաղողն ընդունվում է առանց պայմանագրի։ Սակայն ուրիշ դեպքեր բացառվում են։ Գործարանի տնօրինությունը հավաստիացնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրենք վերահսկում են գործընթացը»»,–գրում է թերթը։

Նույն շարքից